Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում, հոկտեմբերի 16-ին, ժամը 07.20-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: