Ոստիկանության Թալինի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի մոտ գտնվող սպասասրահում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին գտնվող սպասասրահի հետնամասից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել տարբեր տրամաչափի 57 փամփուշտ եւ առանց պայթուցիչի նռնակ:

Հայտնաբերված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության: