Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Վաղարշապատի բաժնի եւ Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1976 թ. ծնված Արմեն Ա.-ի տանը եւ օժանդակ շինություններում, որտեղից հայտնաբերել եւ առգրավել է հրթիռանետ ատրճանակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 2 սվին դանակ` պատյաններով, 2,35 մ երկարությամբ դետոնացիոն քուղ, ինքնաձիգի 10 պահունակ, ատրճանակի կաշվե պատյան, փայտե մահակ, ինքնաձիգի խզակոթ, որսորդական հրացանի դատարկ պարկուճ, ինքնաձիգի մաքրման 2 պիտույք, որսորդական հրացանի փամփուշտ լիցքավորելու համար նախատեսված սարք, մանր կոտորակ եւ տարբեր տրամաչափի 952 փամփուշտ:

Մինչեւ խուզարկություն կատարելը Արմեն Ա.-ն կամավոր ներկայացրել է նաեւ «ԻԺ-38» տիպի մեկփողանի ողորկափող հրացան:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: