Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Սերս գյուղի հեռուստակայանին հարակից տարածքից բերման են ենթարկել 38-ամյա Արմեն Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի 7,62 տրամաչափի ակոսափող, որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 7,62 տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























