Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Արզումանյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 62-ամյա Ռաֆիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով: