Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին` Էջմիածին քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Էջմիածին հատվածի 18-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34 AU 772 պ/հ (վարորդ` Թ. Շ., ծնվ. 1981 թ.) եւ «Ռովեր» մակնիշի 95 ՏՏ 055 պ/հ (վարորդ` Ռ. Խ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Թ. Շ.-ն եւ ուղեւոր Վ. Ս.-ն (ծնվ. 1988 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:



























