Որթատունկերը թաղելու եւ ձմռան համար Հայաստանում ջրերը բավարար են: Այս մասին Երեւանում կայացած «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Հարցին, կհաջողվի՞ տարեվերջին բավականաչափ ջուր ապահովել՝ հաշվի առնելով երաշտային գարունն ու ամառը, Պետրոսյանը պատասխանեց. «Ջրային տնտեսության կոմիտեի մեր գործընկերները խոստացան, որ ջուրը կբավարարի անհրաժեշտ ամեն ինչի համար: Այդ պատճառով, կարծում եմ, դրա համար հնարավորություններ կապահովվեն»:
Նա նշեց, որ ֆերմերներին կօգնեն առաջիկա օրերին սպասվող տեղումները: «Ամենակարեւորը ջրամատակարարման գրաֆիկին հստակ հետեւելն է: Ամռանը մենք բոլոր ջանքերը գործադրեցինք, որպեսզի դա հաջողվի: Իհարկե, հաշվի առնելով չորային տարին, ամեն ինչ հարթ ընթանալ չէր կարող: Բայց հիմա տարին կարելի է նորմալ ավարտել, եթե պարզապես միասին ռացիոնալ օգտագործենք գոյություն ունեցող ջուրը»,- հավելեց Պետրոսյանը:



























