Կոնգոյում գրոհայինների հարձակման զոհ է դարձել առնվազն 22 մարդ, որոնցից 8-ը՝ երեխաներ, հայտնում է Reuters-ը: 

Հաղորդվում է, որ հարձակումը կատարվել է Հյուսիսային Կիվու նահանգի Բենի քաղաքից 50 կմ հեռու  գտնվող տարածքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Միացյալ ժողովրդավար ուժեր-Ուգանդայի ազատագրման ազգային բանակ» խմբավորման իսլամիստ-գրոհայինները: