Հայաստանի ազգային ագրարային համալսարանը խաղողի այգիների վազերի միջեւ ընկած տարածությունների մշակման նոր մեքենա է մշակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «ՉինՎան» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Նաջարյանը: Ընկերությունը համագործակցում է համալսարանի հետ՝ նրա նախագծերով մեքենաներ արտադրելով: Աշխատանքի համար մեքենան պետք է կցել տրակտորին:
«Մեքենան նախագծվել է 2011թ. եւ մի քանի անգամ փորձարկվել, այդ թվում՝ Արցախում: Թե հատկապես որ տարածքում է փորձարկվել եւ ինչ արդյունք է եղել, չեմ կարող ասել, ես ներկա չեմ եղել: Սակայն կարող եմ ասել, որ դրա շնորհիվ խաղողի այգիների ծախսերը 3-4 անգամ նվազում են. ձեռքով որոմները հանելու հարկ չկա, դրանք քիմիայով չորացնելու՝ նույնպես», - նշել է Նաջարյանը:




























