Մենք ցանկանում ենք, որ համատեղ գիրք ստեղծվի Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության մասին, Երեւանում հոկտեմբերի 18-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «ԽՍՀՄ-ի տարածքում Հոլոքոստի պատմությունը» ձեռնարկի շնորհանդեսին հայտարարել է  «Հոլոքոստ» հիմնադրամի նախագահ, առաջին գումարման  Պետդումայի անդամ Ալլա Գերբերը:

Նա հայտնել է, որ գրքի համահեղինակն է: «Ես չեմ կամենում գիրքը ձեռնարկ կոչել: Դրանում շատ սեղմ, առանց ավելորդ խոսքերի ներկայացված են Հոլոքոստի ահասարսուռ դեպքերը: Գիրքն ահավոր ողբերգության մասին է: Մենք վաղուց ենք գրել, այն թարգմանվել է գերմաներեն, անգլերեն, այժմ՝ հայերեն, ինչի համար շատ շնորհակալ ենք», - նշել է Ալլա Գերբերը: Նա հավելել է, որ վերջին ժամանակներս հասկացել են՝ Հոլոքոստի թեման չի կարող Հայոց ցեղասպանության թեմայից դուրս լինել  եւ ընդհանրապես՝ ազգային հողի վրա մարդկանց բնաջնջման մասին հիշատակումից դուրս: