Հելսինկիում Կոալիցիոն կուսակցության քարտուղար Մինա Արվեն հայտարարել է, որ մտադիր է կապվել վարչապետ Ալեքսանդր Ստուբի հետ՝ Լայասալո քաղաքում կատարված սպանության հարցով, որի կասկածյալը Արվեի եւ Ստուբի կուսակցական ընկերն է, հայտնում է Ilta-Sanomat-ը:

Հաղորդվում է, որ «Կոալիցիոն երիտասարդություն» կուսակցության  27-ամյա առաջնորդը խոստովանել է Հելսինկիի Լայասալո քաղաքում  1956թ. ծնված արտասահմանցի կնոջ սպանությունը: Վերջինս սպանվել էր իր սեփական տան բակում: Սպանությունից հետո նրա մարմինը ծովն էին նետել, փոխանցում է Gazeta.ru-ն: Դեպքի հանգամանքները ճշտվում են: