2014թ. ցորենի գծով երկրի պարենային ինքնապահովվածությունը կազմում է 51%: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում կայացած «Ագրոֆուրում» ագրոարդյունաբերական ցուցահանդեսին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ մեկ տարվա ընթացքում հանրապետությունն այս ցուցանիշը բարձրացրել է 4-5 տոկոսային կետով:

Նախարարը հավելեց, որ այս տարի հանրապետությունում 340 հազար տոննա ցորեն է հավաքվել, ինչը 9,1%-ով գերազանցում է 2013թ.-ի ցուցանիշին: Իսկ միջին բերքատվությունը հասել է 32ց/հա:

«Գյուղացիների շրջանում հասանելի սերմերի բաշխման ծրագիրը ապացուցեց իր արդյունավետությունն ու բարձրացրեց երկրի պարենային անվտանգությունը», - հավելեց նախարարը: