Մոսկվայում ուզբեկ աշխատողը ծեծելով սպանել է իր գործընկերոջը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների իր աղբյուրը:

Միջադեպը տեղի է ունեցել XL առեւտրային կենտրոնի վերանորոգվող խանութի ներսում: Դիակը հայտնաբերել եւ ոստիկաններին հայտնել է շինարարական կազմակերպության ղեկավարներից մեկը:

Նախնական տեղեկություններով, բանվորների միջեւ վեճ է ծագել, որի ընթացքում Ուզբեկստանի 28-ամյա քաղաքացին ձեռքերով եւ ոտքերով ծեծի է ենթարկել մյուս բանվորին, որը նույնպես Ուզբեկստանից է: Ծեծի հետեւանքով տուժածը մահացել է:

Ներկայումս պարզվում են միջադեպի հանգամանքները: