Հիվանդանոցից, հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ակունք գյուղում, խնջույքի ժամանակ, վատ են զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: