Յարոսլավի մարզում Սմոլենսկի Աստվածամոր տաճարի զանգակատնից գողացել են 12 կգ-անոց զանգերը, հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով մարզի ՆԳՆՎ-ն:
«Հոկտեմբերի 19-ին Յարոսլավի մարզի ոստիկանությունը լուր է ստացել, որ հոկտեմբերի 14-19-ին Ֆեդորովսկոյե գյուղի եկեղեցու զանգակատնից անհայտ անձինք առեւանգել են մուգ գույնի չորս զանգ` 25-30 սմ բարձրությամբ, ընդհանուր 12 կգ զանգվածով», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գողության փաստով քրեական գործ է հարուցվել: Ճշտվում է վնասի չափը:




























