Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հոկտեմբերի 21-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները, գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները եւ բացառություն կազմող դեպքերն ու գործողությունները» կանոնակարգ 4/17-ը, գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:

Խորհուրդը «Յունիբանկ» ՓԲԸ-ին «ԻՆՏԵԼ ԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: Վերաձեւակերպվել է «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե145 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-Ի ապահովագրական գործունեության ԱՊՈ թիվ 0002 (0043) լիցենզիան՝ «Օդանավերի ապահովագրության» եւ «Օդանավերի (նաեւ՝ բեռնափոխադրվող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության» դասերով. ընկերության լիցենզիան վերաձեւակերպվել է: «ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին եւ «ԿՐԵԴԻՏ ԱԼԻԱՆՍ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել: