Խորհրդարանական ուժերի եռյակը   չի քննարկել ՀՅԴ-ի բարձրացրած հարցը: Այս մասին հոկտեմբերի 21-ին եռյակի հանդիպման ավարտին  լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նա նախընտրել է չմեկնաբանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե եռյակը բանակցություններ է վարում իշխանությունների հետ: «Կարծում եմ՝ ավելի լավ է Ռուստամյանից ճշտեք, թե ինչ նկատի ուներ»,- ասել է Հակոբյանը: