Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Մոսկվայի տանը»՝ Մոսկվայի կառավարության եւ արտաքին տնտեսական ու միջազգային կապերի վարչության աջակցությամբ, մեկնարկեց «Աշխարհն առանց պատերազմի» թեմայով մանկական աշխատանքների մրցույթը:

«Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցույթին մասնակցում են Երեւանի արվեստի չորս դպրոցների 10-12 տարեկան 40 սաներ (Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց,  Գեղարվեստի ազգային կենտրոն, Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց եւ Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոց):

Մրցույթին ներկայացված աշխատանքներն ընտրվել են դպրոցներում: Ժյուրիի կազմի մեջ ընդգրկվել են այդ նույն դպրոցների դասավանդողները;

Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Գեղարվեստի ազգային կենտրոնից 10-ամյա Անժելիկա Էգինյանը եւ Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցից 12-ամյա Տարոն Մուրադյանը: Նրանք Մոսկվա կուղեւորվեն նոյեմբերի կեսին: Երեխաների համար հատուկ մշակութային ծրագիր է մշակվել:

Գեղարվեստի ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը երախտագիտություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: «Հայ երեխաները շատ տաղանդավոր են: Անհրաժեշտ է միայն նրանց շրջապատել հոգատարությամբ եւ բացահայտել պոտենցիալը, որպեսզի սահմաններից դուրս էլ մեզ ճանաչեն եւ սիրեն», - նակտեց Իգիթյանը;