Սահմանամերձ գյուղերում բիզնեսը կազատվի հարկերից: Այս մասին ասվում է օրինագծերի փաթեթում, որն ուղղված է սահմանամերձ գնակավայրերի բնակիչների աջակցությանը: Կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկումն ԱԺ-ում սկսվել է այսօր՝ հոկտեմբերի 21-ին:

Օրինագծի համաձայն՝ սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսն ազատվում է շրջանառության հարկից եւ ավելացված արժեքի հարկից: Ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից, իսկ մասնավոր ձեռներեցները՝ եկամտահարկից: Հարկերից մնում է միայն վարձու աշխատողների համար եկամտահարկն ու սոցիալական վճարը:

Որպեսզի բացառեն այն դեպքը, երբ ձեռնարկությունները ֆիկտիվ կգրանցեն սահմանամերձ գյուղում, բայց գործունեություն կծավալեն այլ բնակավայրերում, բիզնեսը պարտավոր է սահմանամերձ գյուղերում շրջանառության առանձին հաշվառում իրականացնի եւ դրանք ներառի հարկային հայտարարագրերում:

Լիցենզիոն վճարների ներքո գտնվողն փոքր բիզնեսը կազատվի դրանից, իսկ գործարարները՝ երկամտահարկից: Բացառություն է արվել միայն տաքսիների համար:

Սահմանամերձ գյուղերի ցանկը, որտեղ կգործեն արտոնությունները, կհաստատի կառավարությունը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրանց թիվը տատանվում է 26-47-ի սահմաններում: