Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածում (91-րդ կմ) «Ֆոլքսվագեն» մակնիշի 33 OR 857 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 35-ամյա Գ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը եւ ուղեւոր 43-ամյա Ա. Գ-ն  տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: