Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Արշակունյաց, Բագրատունյաց պողոտաների եւ Թամանցիների փողոցի խաչմերուկում (Աշխատանքի հրապարակ) կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
2014 թ. հոկտեմբերի 23-ից նշված խաչմերուկում երթեւեկությունը կկարգավորվի նոր տեղադրված լուսացուցային սարքի միջոցով:





























