Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը ցանկանում է օժանդակել ոչ թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ էլիտար բնակարանների  վաճառքին, հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով ֆիննախի «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու  մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերը:

Առաջարկվող արտոնություններից է սահմանամերձ գյուղերի բնակիչներին հիփոթեքային վարկի տոկոսների տեսքով եկամտահարկը վերադարձնելը, սակայն միայն նոր բնակարան գնելու դեպքում, այն էլ՝ հենց կառուցողից գնելու: Դա էլ մոլորեցրել է պատգամավորին:

«Բոլորին հայտնի է, որ նոր շենքերում բնակարանները թանկ են: Անհասկանալի է. եթե մեզ սոցիալական ազդեցություն է հարկավոր, ինչո՞ւ մենք չենք օգնում ավելի էժան բնակարան գնողներին երկրորդական շուկայում: Ի վերջո, եթե մենք հոգ ենք տանում գյուղի մասին, ինչո՞ւ ենք մենք օգնում  նրանց, ովքեր Երեւանում վարկով տուն են գնում, այլ ոչ թե նրանց, ովքեր վարկով ցանկանում են տուն կառուցել գյուղում: Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը մարդ է փնտրում՝ Երեւանի դատարկ  նորակառույցները բնակեցնելու համար», - նշել է պատգամավորը: