Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արտասահմանցու են ձերբակալել: Նրա ներքնազգեստում ադամանդ են գտել, հայտնում է NEWSru-ն՝ նկայակոչելով ՆԳՆ տրանսպորտային վարչությունը:

Աղբյուրը նշում է, որ իրավախախտը 35-ամյա տղամարդ է Ուկրաինայից, որն անշարժ գույքի գործակալ է:

Ոստիկաններին հաջողվել է ապօրինի ապրանքը հայտնաբերել Թել Ավիվ-Մոսկվա չվերթով ժամանած ուղեւորներին ստուգելու ընթացքում: Անձնական ստուգման ժամանակ կասկածյալի  ներքնազգեստի գաղտնի գրպանում հայտնաբերվել եւ բռնագրավվել է մշակված քար:  Փորձաքննությունը ցույց է տվել, որ քարը 1,51 կարատանոց ադամանդ է: Դրա արժեքը գերազանցում է  1,84 մլն ռուբլին:

Հարուցվել է քրեական գործ: