Բիշքեքի դատարանը հոկտեմբերի 23-ին ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրղզստանի նախկին նախագահի կրտեսեր որդուն, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«2010թ. Ներդրումների եւ ինովացիաների զարգացման կենտրոնական գործակալությունը ղեկավարած Մաքսիմ Բակիեւը մեղավոր է ճանաչվել Սոցիալական հիմնադրամից 2 մլրդ սոմ (մոտ 37 մլն դոլար) հափշտակության մեջ», աղբյուրը մեջբերում էդատավճիռը:
Աղբյուրը հիշենում է, որ նախագահ Բակիեւը տապալվել է 2010թ.՝ ապրիլին ժողովրդական հեղափոխության արդյունքում: Նա ստիպված է եղել փախչել երկրից եւ այժմ գտնվում է Բելառուսում, որը հրաժարվում է վերջինիս հանձնել ղրղըզական իշխանություններին: Պետության ղեկավարի հետ Ղրղզստանից փախել են նաեւ նրա գրեթե բոլոր մոտ հարազատները, այդ թվում նաեւ՝ կրտսեր որդին, ով հիմնավորվել էր Լոնդոնում:




























