Շոր վաճառող փոքր ձեռնարկատերերին ոչ ոք փակուղու առջեւ չի կանգնեցնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում հայտարարել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում հագուստի քաշով մաքսազերծում չկա, հետեւաբար հագուստ վաճառող մանր ձեռնարկատերերի համար դժվար թե օբյեկտիվ բարդություն առաջանա կապված նրա հետ, թե ինչ փաստաթղթերով հիմնավորել ապրանքի գնումը:
«Հասարակության մեջ կա կարծիք, որ իրենց հագուստ են վաճառում քաշով եւ չեն տալիս հաշիվ-ֆակտուրա դրա կոնկրետ քանակի վերաբերյալ: Իրականում ամեն ինչ մի փոքր այլ է: Քաշի դիմաց նրանք վճարում են ոչ թե որպես մաքսատուրք, այլ խոշոր տրանսպորտով տեղափոխման համար: Իսկ համապատասխան քանակի հագուստի համար օրենքով նրանց պերք է փաստաթուղթ տան»,-պարզաբանել է Միրումյանը:



























