Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձեւաչափով կանցկացվեն դաշտային եւ հրամանատարական համատեղ զորավարժություններ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:

Աղբյուրը նշում է, որ համատեղ զորավարժությունների մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի եւ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի Թբիլիսիի հանդիպումից հետո: «Մենք բազմիցս ասել ենք, եւ գլխավորը՝ գործով ապացուցել, որ Թուրքիան Վրաստանի ոչ միայն հարեւանն է, այլեւ բարեկամը եւ ռազմավարական գործընկերը», - մեջբերում է աղբյուրը Գսարիբաշվիլիի հայտարարությունը:

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան առավելապես կներգրավվի  ՆԱՏՕ-ին Վրաստանի սերտացման գործընթացին: