Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հանդիպում է ունեցել Սերբիայի փոխվարչապետի եւ արտգործնախարարի հետ:

Կողմերը  Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել, քանի որ 2015թ. համանախագահությունը Շվեյցարիայից կանցնի Սերբիային:

Գործողությունների համատեղ ծրագրի վրա հիմնվելով՝ Շվեյցարիան եւ Սերբիան սերտորեն համագործակցում են կազմակերպության՝ մեկը մյուսին հետեւող նախագահության շրջանակներում:

Իր հերթին, Գնեդինգերի գործունեության հիմնական տարրը տարածաշրջանում ձգձգված հակամարտություններում երկխոսության նպաստումն ու վստահություն ամրապանդումն է: Նա նաեւ սատարում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների միջազգային միջնորդական ջանքերը: