Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մուժնիկսը պահանջել է դադարեցնել Ադրբեջանի իրավապաշտպանների հետապնդումները: Turan-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Բաքու կատարած այցի արդյունքներով հանձնակատարի հայտարարությունում:

«Տվյալ այցի անհրաժեշտությունը բացատրվում էր իմ գրասնենյակի՝ Ադրբեջանում գործող փաստացիորեն բոլոր գործընկերների կալանքներով, ինչը գործնականում անհնար է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտի աշխատանքը», - ասվում է հանձնակատարի հայտարարության մեջ:

«Այս ճնշող միջոցառումները ճիշտ հակառակն են այն հանձնարարականներին, որոնք արվել են իմ անցած տարվա զեկույցում», - նշել է նա:

Պաշտոնատար անձնաց հետ հանդիպումների ընթացքում հանձնակատարը խոսել է Իլգար Մամեդովի նկատմամբ Մարդու իրավունքների եվրադատարանի որոշումների իրականացման անհրաժեշտության մասին:

Այս բոլոր հարցերը բարձրաձայնվել են հանձնակատարի եւ գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովի, արդարադատության նախարար Ֆիկրեթ Մամեդովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեգուլիեւի եւ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովի հետ հանդիպման ընթացքում:

Այցի ընթացքում Մուժնիկսը այցելել է նաեւ Քյուրդուխանի քննչական մեկուսարան, որտեղ հանդիպել է Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ւ. Ալիեւի հետ:

Բացի այդ, հանձնակատարը հանդիպումներ է ունեցել կալանավորվածների ընտանիքների, փաստաբանների եւ քաղաքացիական հանրության որոշ ներկայացուցիչների հետ: