Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ ազգայնականությանը, սակայն չի ընդունում շովինիզմը, որը կործանում է բազմակրոն պետությունները:

«Ռուսաստանում ամենամեծ ազգայնականը ես եմ: Սակայն ամենաճիշտ ազգայնականությունը գործողությունների եւ քաղաքականության այնպիսի կառուցումն, որն ի օգուտ ժողովրդի է»,- հայտարարել է Պուտինը, հայտնում է «Gazeta.ru»-ն:

Նա նշել է, որ երբ ազգայնականության ներքո հասկանում են այլ անձանց հանդեպ անհանդուրժողականություն՝ շովինիզմ, այն սկսում է կործանել երկիրը:

«Այդ ուղին այնքանով է դեպի փակուղի տանում, որ ինքնակործանման է բերում: Ռուսաստանում ամեն ինչ կանեն, որպեսզի դա տեղի չունենա»,- հայտարարել է նախագահը: