Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի սկզբնամասում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 AR 484 համարանիշի (վարորդ 59-ամյա Վ. Խ.) եւ «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 55 VM 404 համարանիշի (վարորդ 23-ամյա Մ. Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս բախվել է ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղեւոր 33-ամյա Վ. Մ.-ին դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: