Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 06.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 AU 279 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ 25-ամյա Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից: