Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչներ Վոլոդյա Բաղդասարյանին եւ Սուրեն Չոբանյանին շնագայլը կծել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող արոտավայրում: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը:
«Մեզ մոտ շնագայլերը շատ են, ցերեկները չեն երեւում, միայն գիշերները դուրս են գալիս ու ոռնում, բայց էսքան ժամանակ ոչ մեկին վնաս չէին տվել: Առաջին անգամ է, որ հարձակվում են գյուղացիների վրա, այն էլ՝ մեկ շաբաթվա ընթացքում 2 գյուղացու են կծում: Առաջին դեպքը մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել. 35-ամյա Վոլոդյային էր շնագայլը կծել, իսկ երկրորդն էլ հոկտեմբերի 24-ին է եղել. 55-ամյա Սուրենին է կծել»,- դեպքի մանրամասները պատմեց գյուղապետը:
Ժորա Մարտիրոսյանի խոսքով՝ ինքն է ստիպել համագյուղացիներին բժշկի դեմ, նրանք փայտացման դեմ ներարկում են ստացել եւ այժմ վիճակները կայուն է:
Նշենք, որ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սուրեն Չոբանյանն ու Վոլոդյա Բաղդասարյանը հոկտեմբերի 24-ի երեկոյան տեղափոխվել են Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:




























