«Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործարար պատգամավոր Վահան Կարապետյանը, ով ներկա է եղել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած եռյակի հանրահավաքին, կողմ է իշխանափոխությանը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նա վստահեցրեց, որ մտավախություն չունի, թե իր նկատմամբ ճնշումներ կսկսվեն: «Առհասարակ ես ոչ մեկից չեմ վախենում»,-ասաց Կարապետյանը:

Նշենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը Վահան Կարապետյանը զբաղեցրել է «Վասանավի» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Լրատվամիջոցներում տարածված տեղեկություների համաձայն՝  նա Երեւան-Արտաշատ խճուղու հարեւանությամբ ունի բենզալցակայանի կառուցման համար նախատեսված հողատարածք, 2 բնակարան, հողամասեր, կիսակառույց տարածք եւ շինություն Երեւան քաղաքում, բազմաթիվ ավտոմեքենաներ, այդ թվում՝ »գոլդ համարանիշներով»: 

Մեր տեղեկություններով՝ նա խոզերի ֆերմա, ծիրանի այգիներ ունի, ինչպես նաեւ բաժնետոմսեր CPS ընկերությունում: