Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 19.07-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Կիա» մակնիշի 12DQ222 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Օ., ծնվ. 1959թ.) բախվել է «Զիլ» մակնիշի 34DF388 պ/հ (Ս. Ս., ծնվ. 1991թ) ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.27-ին: Այրվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենան` ամբողջությամբ, իսկ վարորդ Վ.Օ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: