Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 32-ամյա Վարազդատ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ այլ քաղաքացի՝ 23-ամյա Գրիգոր Գ.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է «Իժ-18Ե» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածներն ուղարկվել են փորձաքննության:




























