Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 44-ամյա Մխիթար Մ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ԱԿԱ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: