Երեւանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 41/1 տան դիմաց, հոկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























