Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր հոկտեմբերի 27-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 TU 899 համարանիշի ավտոմեքենան եւ «Մերսեդես» մակնիշի 422 LU 61 համարանիշի բեռնատարը, ինչի հետեւանքով վարորդ` 39-ամյա Ա. Ս.-ն տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ս.-ի դին եւ ուղեւոր` 50-ամյա Վ. Գ,-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ մոտեցրել քարշակ ավտոմեքենային:




























