Միացյալ Թագավարության իշխանությունները մտադիր են գումարային պարգեւատրումների համակարգ ստեղծել նիհարելու համար: Այդ մասին հաղորդում է «MK-London»-ը:
Ինչպես նշում է աղբյուրը, բրիտանացիների երկու երրորդն այսօր տառապում է ճարպակալումից: Այս կապակցությամբ բրիտանական առողջապահության նախարարությունը հանդես է եկել ճարպակալումից տառապող մարդկանց գումարային պարգեւատրմամբ խրախուսելու նախաձեռնությամբ:
Պարգեւի մեծությունը կախված կլինի սկզբնական քաշից եւ կորցրած կիլոգրամների թվից: Ընդ որում, պարգեւատրությունը վճարելու են ձեռնարկությունները, որտեղ աշխատում են գեր մարդիկ: Ձեռնարկությունները կարող են հարկային արտոնությունների հույս ունենա:
Նախաձեռնության իրականացման համար համապատասխան օրենքը, ինչպես նշում է աղբյուրը, այս պահին մշակում է կառավարությունը: Նոր ծրագիրը նախատեսում է նաեւ հատուկ կտրոնների տրամադրում, որոնք հնարավոր կլինի խանութներում փոխանակել ապրանքներով, որոնք նպաստում են քաշ կորցնելուն:


























