Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է երկու առանձին ծրագրեր Հայաստանիի հակաճգնաժամային վարկային աջակցության վերաբերյալ: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է երեք տարվա համար, ամեն մեկի չափը կազմում է 197,4 մլն դոլար: Ինչպես հաղորդում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, ընդունված որոշումը թույլ է տալիս Երեւանին անհապաղ ստանալ մոտ 53,6 մլն դոլար:
Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ԱՄՀ տնօրենների խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի հայտը նախորդ ծրագրերի ավարտի մասին, որոնք հաստատվել էին 2009թ. մարտին: Երկու նոր ծրագրերը դիտարկվում են որպես նոր ծրագրեր: Փաստաթղթում նշվում է, որ նախագծի նպատակն է վերականգնել ֆինանսա-բյուջետային եւ արտաքին տնտեսական կայունությունը, ամրապնդել ֆինանսական կայունությունը, աջակցել տնտեսական աճին:




























