Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» բեռնատար եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Արթուր Ստեփանյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: