Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ին, բերման են ենթարկել 34-ամյա Վարդան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով: