Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի դիմաց, հոկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որից հետ՝ բախվել մայթեզրին կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: