Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, հոկտեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի երկու ավտոմեքենա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքենաներից մեկի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: