Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին, հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ եւ դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: