Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 38-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ի սահմաններում, «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1/3 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ վրաերթի ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:



























