Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ նոյեմբերի 2-ին, դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը վատացել է: NEWS.am-ի տեղեկությունները հաստատեց ֆիլմի սցենարի հեղինակ եւ ֆինանսավորող՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը»:

«Նկարահանումների ժամանակ Լուիզա Ղամբարյանի սիրտը վատացավ, շտապօգնություն կանչեցինք, մի քանի ժամ օգնություն են ցույտ տվել: Կարծում եմ՝ ապրումներից է վատացել, որովհետեւ երբ ես մոտեցա, նա գրկել էր մի քանի երեխաների ու լաց էր լինում»,- ասաց նախկին պատգամավորը:

Նոյեմբերի 2-ին նկարահանվում էր գաղթի տեսարանը, որին մասնակցում էին 200-ից ավելի մարդ: Նկարահանումները տեղի էին ունենում Թալինի շրջանի Հակո գյուղում: