Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում օրերս հղի կին է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ծննդաբերական բաժանմունքից:
«28 տարեկան էր, 24 շաբաթական հղի»,- ասացին աշխատակիցները:
Թե որն է մահվան պատճառը, հիվանդանոցից հրաժարվեցին հայտնել՝ նշելով, թե փորձաքննությունը կպարզի պատճառը:




























