Հոկտեմբերի 28-ին տնից դուրս եկած 24-ամյա Արփինե Վ.-ն հայտնաբերվել է նոյեմբերի 3-ին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեր տեղեկություններով՝ աղջկան հայտնաբերել են Երեւանի փողոցներից մեկից: Բարեբախատաբար, նրա հետ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չունի եւ արդեն իր ընտանիքի հետ է: Իսկ թե որտեղ էր նա այս մեկ շաբաթվա ընթացքում, երիտասարդը կինը պատմել է, թե զբոսնել է Երեւանի փողոցներով: Մեր տեղեկություններով՝ աղջիկը ամուսնացած է, ունի մանկահասակ երկու երեխա: