Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին եւ 31-ին, անցկացված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր եւ բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաստագրման քննություններին մասնակցել է 92 հավակնորդ, որոնցից 69-ը ստացել է հավաստագիր: